1 Samuel 31AE1994

1Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայէլի դէմ, եւ իսրայէլացիները այլազգիների առաջ փախուստի դիմելով՝ վիրաւոր ընկան

2Այլազգիները հետապնդելով Սաւուղին ու նրա որդիներին՝ սպանեցին Սաւուղի որդիներին՝ Յովնաթանին, Ամինադաբին ու

3Պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, կորովի աղեղնաւորները գտան նրան, եւ նա վիրաւորուեց կողոսկրից ներքեւ։

4Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն

5Սաւուղն առաւ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրայ։ Երբ կապարճակիրը տեսաւ, թէ Սաւուղը մեռաւ, ինքը եւս իրեն նետեց սրի վրայ

6Մեռան Սաւուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նոյն օրը միասին մեռան։

7Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ

8Հետեւեալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ ընկած Սաւուղին ու նրա երեք

9Նրան շուռ տուեցին, վերցրին զէնքերը եւ կտրեցին գլուխը։ Նրանք աւետաբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝

10Սաւուղի զէնքերը դրեցին Աստարտիոնի տանը եւ

11սպանուածների մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։

12Երբ գաղաադացիների Յաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղին,

13բոլոր զօրեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի

14Այնուհետեւ նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Յաբիսի դաշտում եւ եօթը օր ծոմ պահեցին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Samuel 31.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.