1Դաւիթը գնաց ու բնակուեց Գադդայի կիրճերում։
2Երբ Սաւուղը վերադարձաւ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահաւասիկ Դաւիթը Գադդայի անապատում է»։
3Իր հետ վերցնելով ամբողջ Իսրայէլից հաւաքուած երեք հազար ընտիր մարդկանց՝ Սաւուղը գնաց փնտռելու Դաւթին ու նրա մարդկանց
4Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհի վրայ, ուր մի քարայր կար։ Սաւուղը մտաւ այնտեղ հանգստանալու։ Դաւիթն ու նրա
5Նրանք Դաւթին ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է, թէ՝ «Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ»։ Նրան
6Դրանից յետոյ Դաւիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։
7Դաւիթն իր մարդկանց ասաց. «Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու
8Դաւիթն այս խօսքերով համոզեց իր մարդկանց ու թոյլ չտուեց, որ Սաւուղի վրայ յարձակուեն ու սպանեն։ Սաւուղը դուրս եկաւ
9Դաւիթը նրանից յետոյ վեր կացաւ, դուրս եկաւ քարայրից եւ աղաղակեց նրա յետեւից՝ ասելով. «Իմ տէ՛ր արքայ»։ Սաւուղը յետ
10Դաւիթն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ես մարդկանց խօսքին հաւատում, որ ասում են, թէ՝ «Դաւիթը քեզ սպանել է ուզում»։
11Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել,
12Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու
13Թող Տէրը դատ անի իմ ու քո միջեւ եւ իմ վրէժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ։
14Ինչպէս հին առակն է ասում՝ «Անօրէն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ»։
15Արդ, ո՞ւմ յետեւից ես ընկել, ո՜վ Իսրայէլի արքայ, եւ ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի յետեւի՞ց ես ընկել։
16Թող Տէրը դատաւոր ու իրաւարար լինի իմ եւ քո միջեւ։ Թող Տէրը տեսնի ու դատի եւ ինձ արդարութիւն անի»։
17Երբ Դաւիթն աւարտեց Սաւուղին ուղղուած այս խօսքերը, Սաւուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»։ Եւ Սաւուղն իր
18Սաւուղն ասաց Դաւթին. «Դու աւելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
19Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել. թէ ինչպէս Տէրն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
20Եթէ մէկն իր թշնամուն նեղութեան մէջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնայ իր ճանապարհը, ինչպէս դու արեցիր
21Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կը թագաւորես, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքում հաստատ կը մնայ։
22Ուրեմն, երդուի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից յետոյ իմ սերունդը չես վերացնի եւ իմ անունը չես արատաւորի իմ հօր
23Եւ Դաւիթը երդուեց Սաւուղին։ Սաւուղը գնաց իր տեղը, իսկ Դաւիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։