1 Samuel 18AE1994

1Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին։

2Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։

3Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում։

4Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։

5Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան

6Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից

7Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»։

8Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է

9Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին։

10Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ։ Դաւիթն, ինչպէս միշտ, իր

11Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»։ Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ

12Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր։

13Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը ժողովրդի մէջ ելումուտ էր անում։

14Դաւիթն ամէն գործում խելամիտ էր, եւ Տէրը նրա հետ էր։

15Երբ Սաւուղը տեսաւ, որ նա չափազանց իմաստուն է, երկիւղ էր կրում նրանից։

16Բոլոր իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները սիրում էին Դաւթին, քանզի նա էր նրանց մօտ ելումուտ անողը։

17Սաւուղն ասաց Դաւթին. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին քեզ կնութեան եմ տալու, միայն թէ դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ

18Դաւիթն ասաց Սաւուղին. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, եւ ի՞նչ է իմ հօր ազգատոհմը Իսրայէլի մէջ, որ արքային փեսայ

19Եւ այդ ժամանակ, երբ Սաւուղի դուստր Մերոբը կնութեան պիտի տրուէր Դաւթին, Մոլաթացի Եզրիէլի՛ն կնութեան տրուեց։

20Սաւուղի դուստր Մեղքողը սիրեց Դաւթին, ու երբ այդ մասին յայտնեցին Սաւուղին, դա նրան հաճելի թուաց։

21Սաւուղը մտածեց. «Նրան կնութեան տամ, որ նա նրա համար որոգայթ դառնայ»։ Եւ այլազգիների ձեռքը Սաւուղի վրայ էր։ Սաւուղն

22Սաւուղն իր ծառաներին պատուիրեց՝ ասելով. «Դաւթի հետ ծածուկ խօսելով՝ ասացէ՛ք. «Արքան քեզ հաւանել է, եւ նրա բոլոր

23Սաւուղի ծառաները այս խօսքերը Դաւթի ականջին հասցրին։ Դաւիթն ասաց. «Ձեզ թւում է հե՞շտ բան է արքային փեսայ դառնալը։ Ես

24Սաւուղի ծառաները հաղորդեցին նրան Դաւթի պատասխանը։ Սաւուղն ասաց. «Այսպէ՛ս ասացէք Դաւթին.

25«Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարիւր անթլփատութիւն, որպէսզի արքայի թշնամիներից վրէժ լուծի»։

26Սաւուղի ծառաներն այս խօսքերը հաղորդեցին Դաւթին, ու Դաւթին հաճելի թուաց արքային փեսայ դառնալը։

27Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց,

28Սակայն երբ Սաւուղը տեսաւ ու հասկացաւ, թէ Տէրը Դաւթի հետ է, եւ ամբողջ Իսրայէլը սիրում է նրան, սկսեց առաւել եւս

29Եւ Սաւուղը միշտ թշնամութեամբ էր վերաբերւում Դաւթին։

30Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք երկար ժամանակ էին նախապատրաստւում դրան. ամէն անգամ Դաւիթն աւելի խորագէտ էր

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Samuel 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.