1Տէրը Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային՝ ասաց.
2«Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ ժողովուրդ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի
3Դրա համար ես թշնամի եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու։
4Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։
5Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի
6Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում։ Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն
7Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին,
8Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի
9Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի
10Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ։
11Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց
12Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին։
13Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝
14Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
15Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթը օր։ Այդ ժամանակ
16Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար
17Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան։
18Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց։
19Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ
20Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
21Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր
22Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու
23Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու
24Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝
25Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց,
26գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր
27Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների
28Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը։
29Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի
30Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները։
31Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա կին առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր
32երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։
33Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։
34Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի