1 Kings 14AE1994

1Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան,

2եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով։

3Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի

4Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր,

5Տէրն ասաց Աքիային. «Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս

6Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր։ Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը,

7Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ

8ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ

9Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել

10Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում

11Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։ Ահա

12Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կը մեռնի,

13եւ ամբողջ Իսրայէլը կ՚ողբայ ու կը թաղի նրան։ Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կը մտնի գերեզման, քանի որ

14Տէրը իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որը այսօր իսկ բնաջինջ պիտի անի Յերոբովամի տունը։

15Եւ արդ, ի՞նչ մնաց։ Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի։ Նա իսրայէլացիներին պիտի

16Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց»։

17Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա։ Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ,

18եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով։

19Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների

20Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը։

21Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ

22Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։

23Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ։

24Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների

25Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ,

26վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ

27Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին

28Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում։

29Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների

30Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին։

31Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր։ Նրա

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Kings 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.