1 Kings 12AE1994

1Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ նրան թագաւոր օծելու։

2Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ

3Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին.

4«Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ։ Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր

5Ռոբովամն ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ»։ Նրանք գնացին։

6Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. «Ի՞նչ

7Նրան ասացին. «Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ բարի խօսքեր ասես, նրանք

8Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝

9ասելով. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. «Թեթեւացրո՛ւ այն լուծը,

10Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպէս կ՚ասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. «Քո

11«Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը

12Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. «Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը»։

13Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը,

14Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. «Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես

15Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի

16Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ

17Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց

18Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան,

19Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։

20Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին

21Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարիւր ութսուն հազար երիտասարդ

22Տէրը խօսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով.

23«Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու

24«Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ

25Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։

26Յերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագաւորութիւնը նորից կը վերադառնայ Դաւթի տուն,

27եթէ այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղէմում, Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կը հակուի դէպի Տէրն ու

28Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք։ Ահա քո աստուածները,

29Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում։

30Այսպիսով մեղք գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու։

31Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։

32Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում

33Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Kings 12.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.