1 Kings 10AE1994

1Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստնութեան մասին, եկաւ նրան փորձելու

2Նա եկաւ Երուսաղէմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով։ Նա մտաւ Սողոմոնի մօտ

3Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր։

4Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստնութիւնը, կառուցած տները,

5նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու

6Նա ասաց Սողոմոն արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի ու իմաստնութեան մասին, ճիշտ է։

7Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ չեկայ եւ աչքերովս չտեսայ։ Քո իմաստնութեան եւ քո բարութեան

8Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստնութիւնը։

9Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը։ Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել

10Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ եւ թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ

11Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր։

12Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ։

13Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր

14Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ,

15չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից

16Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ,

17եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ։

18Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը։ Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր

19Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած։ Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ

20Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։

21Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ

22Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած

23Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստնութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին,

24եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում։

25Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու

26Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց

27Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։

28Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։

29Արծաթ վճարելով ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր։ Այդ ապրանքները վաճառւում էին

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Kings 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.