1 Kings 1AE1994

1Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։

2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա

3Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։

4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան։

5Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»։ Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց։ Յիսուն

6Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ։

7Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային։

8Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։

9Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է։ Նա կանչեց իր բոլոր

10բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց։

11Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ

12Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը։

13Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. «Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝

14Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը»։

15Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ։ Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։

16Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։

17Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ «Իմ որդի Սողոմոնն է

18բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել։

19Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի

20Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին

21Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք»։

22Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն։

23Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»։ Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց

24Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ «Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին»։

25Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին

26իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել։

27Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել։ Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի

28Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։

29Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից։

30Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ «Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա

31Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»։

32Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»։

33Սրանք եկան արքայի մօտ։ Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ

34Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն։ Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝

35Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ

36Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի։

37Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր

38Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ

39Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝

40Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից։

41Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը։ Յովաբը լսելով եղջերափողի

42Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու

43Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին։

44Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան

45եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում։ Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց։

46Սողոմոնը նստեց արքայական գահին։

47Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային։ Նրանք ասացին. «Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը

48«Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են»։

49Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով։

50Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց։

51Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է.

52Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ

53Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Kings 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.