1 Corinthians 9AE1994

1Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր:

2Թէպէտեւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ

3Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է.

4միթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու եւ խմելու:

5Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ

6Միայն ես եւ Բառնաբա՞սը պարտաւոր ենք մեր ապրուստի համար աշխատելու:

7Ո՞վ երբեւէ զինուորութիւն կ՚անի իր ծախսով: Ո՞վ այգի կը տնկի եւ նրա պտղից չի ուտի: Ո՞վ հօտ կ՚արածացնի եւ հօտի կաթից

8Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում:

9Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»: Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած:

10Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով

11Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք:

12Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք: Բայց այս իշխանութիւնը ի

13Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են: Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից

14Նոյնպէս եւ Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն:

15Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի: Լաւ է, որ ես աւելի

16որովհետեւ, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ: Բայց վա՛յ է ինձ,

17Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած:

18Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը

19թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին:

20Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին:

21Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ

22Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին: Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց:

23Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան:

24Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, - թէեւ բոլորն են վազում, - միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը:

25Ով մրցում է, ամէն ինչում ժուժկալ է լինում. նրանք՝ որպէսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին:

26Արդ, ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի,

27այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Corinthians 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.