1Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք: Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ:
2Բայց, չպոռնկանալու համար, իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը:
3Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ.
4որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը: Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը:
5Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեա՛նց
6Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով.
7որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝
8Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ:
9Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել:
10Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի:
11Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի:
12Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ,
13Եւ մի կին, եթէ անհաւատ մարդ ունենայ, եւ նա ուզենայ ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի.
14որովհետեւ անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է եւ անհաւատ կինը իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը
15Իսկ եթէ անհաւատը ուզում է բաժանուել իր կողակցից, թող բաժանուի. քանի որ այսպիսի դէպքում հաւատացեալ եղբօր կամ քրոջ
16Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես.
17միայն թէ՝ ամէն մէկին Տէրը ինչ ձեւով որ բաժին տուեց, եւ իւրաքանչիւրին Աստուած ինչպէս որ կանչեց, թող նա այնպէս էլ
18Եթէ թլփատուած մէկը հաւատի կանչուեց, թող չփորձուի ծածկել թըլփատութեան նշանները: Եթէ անթըլփատութեան վիճակի մէջ
19որովհետեւ թլփատուածութիւնը ոչինչ է. անթլփատուածութիւնն էլ ոչինչ է, այլ միայն կարեւոր է Աստծու պատուիրանների
20Բայց իւրաքանչիւր ոք, ինչ կոչման մէջ որ էր, երբ կանչուեց, թող նրանում էլ մնայ:
21Ծառա՞յ էիր, երբ կոչուեցիր. դու հոգ մի՛ արա, այլ, եթէ կարողանաս իսկ ազատ լինել, քեզ այդպէս լաւ կը լինի.
22որովհետեւ, ով Տիրոջով ծառայ է կանչուած, Տիրոջ կողմից ազատուած է. նոյնպէս եւ՝ ով ազատ է կոչուած, Քրիստոսի ծառան է:
23Մե՛ծ գնով գնուեցիք: Մարդկանց ծառաներ մի՛ եղէք:
24Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը, ինչ կոչման մէջ որ կոչուեց, թող նոյնի մէջ էլ մնայ Աստծու առաջ:
25Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է:
26Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ. մարդու համար լաւ է, որ այսպէս լինի:
27Կապուա՞ծ ես կնոջ հետ. մի՛ փորձուիր արձակուել: Չե՞ս կապուած. կին մի՛ փնտռիր.
28սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի: Բայց այդպիսիները մարմնի
29Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է: Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած
30եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ
31եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է,
32Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը:
33Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը:
34Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ
35Եւ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար:
36Իսկ եթէ մէկը ամօթ զգայ իր կոյս նշանածի համար, եւ եթէ իր կրքի չափն անցել է, - եւ դա բնական է, - թող անի, ինչ
37Իսկ ով համոզուած է իր սրտում եւ կարող է իշխել իր կամքին ու ներքնապէս որոշել է կոյս թողնել իր նշանածին, լաւ է անում,
38Իսկ ով որ ամուսնանում է իր կոյս նշանածի հետ, լաւ է անում. իսկ ով որ չի ամուսնանում, առաւել եւս լաւ է անում:
39Կինը կապուած է իր մարդուն մինչեւ այնքան ժամանակ, որ իր մարդը կենդանի է: Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է
40Սակայն առաւել երանելի է, եթէ մնայ այնպէս, ըստ իմ խրատի: Ես այնպէս եմ կարծում, թէ իմ մէջ էլ Աստծու Հոգի կայ: