1 Corinthians 16AE1994

1Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին:

2Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն,

3որպէսզի, երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի: Այլ, երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել,

4Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան:

5Ձեզ մօտ կը գամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն).

6եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կը մնամ կամ կը ձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ.

7որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ:

8Բայց այժմ կը մնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը.

9քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են:

10Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ:

11Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապա՛րհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով

12Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն

13Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:

14Ձեր ամէն ինչը սիրով թող լինի:

15Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ

16Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց:

17Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին.

18քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը: Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին:

19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները: Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող

20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները: Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով:

21Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը:

22Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա:

23Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի:

24Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս: Ամէն:

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for 1 Corinthians 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.