1Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու.
2որովհետեւ, ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծու հետ. քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն,
3Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք:
4Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցի՛ն:
5Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ
6Իսկ այժմ, եղբայրնե՛ր, թէ գամ ձեզ մօտ լեզուներ խօսելով, ինչո՞վ օգտակար կը լինեմ ձեզ, եթէ չխօսեմ կա՛մ յայտնութեամբ,
7Այնպէս, ինչպէս որ անշունչ գործիքները ձայն ածեն, լինի փող թէ քնար. որովհետեւ, եթէ տարբեր ձայներ չարձակեն, ինչպէ՞ս
8քանզի եթէ շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կը պատրաստուի պատերազմի:
9Նոյնպէս եւ դուք. եթէ լեզուներով յստակ չդարձնէք խօսքը, ինչպէ՞ս կը հասկացուի խօսուածը. որովհետեւ դրանով դուք նման կը
10Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկայ ոչինչ աննշանակ:
11Իսկ արդ, եթէ չգիտենամ լեզուի նշանակութիւնը, օտար կը լինեմ նրա համար, ով կը խօսի ինձ հետ. եւ նա, ով կը խօսի ինձ հետ,
12Այսպէս էլ՝ դուք, քանի որ նախանձախնդիր էք հոգեւոր շնորհների, ջանացէ՛ք առաւել եւս հարստանալ նոյն շնորհներով ի
13Ուստի, նա, ով լեզուներ է խօսում, թող աղօթի, որ կարողանայ էլ մեկնել:
14Եթէ աղօթում եմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթում, բայց իմ միտքը անպտուղ է:
15Իսկ արդ, ի՞նչ. պիտի աղօթեմ հոգով, պիտի աղօթեմ նաեւ մտքով: Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ եւ մտքով:
16Ապա թէ ոչ, եթէ հոգով օրհնաբանես, նա, ով անգէտ մարդու վիճակում է, քո գոհաբանութեան ժամանակ ինչպէ՞ս ասի. «Ամէն».
17թէեւ դու լաւ ես գոհութիւն մատուցում, բայց ընկերդ հոգեպէս չի հաստատւում:
18Գոհութիւն Աստծու. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում.
19բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝
20Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս.
21քանզի օրէնքի մէջ էլ գրուած է.
22Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների
23Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ,
24Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը
25ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած՝ կ՚երկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ
26Եւ արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր: Երբ ի մի վայր հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը՝ շնորհ ունենայ սաղմոս երգելու թէ
27Թէ լեզուներ են խօսում, - երկու կամ ամենաշատը երեք հոգի, - թող մէկ-մէկ խօսեն, եւ թող մէկն էլ թարգմանի:
28Իսկ եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում եւ Աստծու հետ թող խօսեն:
29Բայց թող երկու կամ երեք մարգարէներ խօսեն մէկ-մէկ, իսկ միւսները թող քննեն:
30Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի.
31քանզի կարող էք բոլորդ էլ մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարուեն.
32քանի որ մարգարէութեան հոգին ենթարկւում է մարգարէացողին.
33որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան:
34Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել,
35Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում:
36Միթէ ձեզնի՞ց ելաւ Աստծու խօսքը եւ կամ թէ միայն ձե՞զ հասաւ:
37Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ
38Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցուց:
39Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու եւ լեզուներ խօսելը մի՛ արգելէք.
40եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի: