1Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մէջ, որ Դաւիթն էր պատրաստել դրա համար, եւ ողջակէզներ ու խաղաղութեան
2Դաւիթը վերջացնելով ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը՝ Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
3Բոլոր իսրայէլացիներին՝ թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց, ամէն մէկին տուեց փռի մէկ նկանակ եւ մէկ պատառ կասկարայի մսից։
4Դաւիթը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երգելու, փառք տալու եւ Իսրայէլի Տէր Աստծուն օրհնելու համար ղեւտացիներից
5Գլխաւորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիասը։ Յեէլը, Սեմիրամոթը, Յայէլը, Մատաթիասը, Եղիաբը, Բանեասը, Աբէդդոմն ու
6իսկ Բանեաս ու Օզիէլ քահանաները փողերով շարունակ նուագում էին Աստծու ուխտի տապանակի առաջ։
7Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց։
8Երգ։ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը եւ հնչեցրէ՛ք նրա անունը, պատմեցէ՛ք ժողովուրդներին նրա գործերը,
9երգեցէ՛ք նրա համար ու օրհնաբանեցէ՛ք նրան, պատմեցէ՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործութիւնները.
10օրհնեցէ՛ք նրա սուրբ անունը, նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի։
11Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք, միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք։
12Յիշեցէ՛ք նրա կատարած սքանչելագործութիւնները, նշաններն ու բերանի դատաստանները։
13Ո՜վ Իսրայէլի զաւակներ, նրա ծառանե՛ր, Յակոբի՛ որդիներ եւ նրա ընտրեալնե՛ր,
14նա է մեր Տէր Աստուածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են։
15Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը, պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ,
16այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, եւ իր երդումը՝ Իսահակի հետ։
17Նա այն հաստատեց Յակոբի համար որպէս օրէնք, իսկ Իսրայէլի համար՝ որպէս յաւիտենական ուխտ՝
18ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, ձեր ժառանգութեան բաժինը»։
19Նրանք սակաւաթիւ էին եւ պանդուխտ այնտեղ։
20Մի ազգից միւս ազգի մօտ գնացին նրանք, մի թագաւորութիւնից անցան մի այլ ժողովրդի մօտ։
21Տէրը չթողեց, որ որեւէ մէկը կեղեքի նրանց եւ նրանց սիրուն սաստեց թագաւորներին՝ ասելով.
22«Իմ օծեալներին մի՛ մօտեցէք եւ իմ մարգարէների հանդէպ չար մի՛ եղէք»։
23Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ, օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը։
24Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները,
25քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր.
26ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, իսկ Աստուած երկինքն է արարչագործել»։
27Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ, զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին։
28Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը, փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն.
29Տիրոջ անուանը փա՛ռք տուէք, ընծանե՛ր բերէք ու մատուցեցէ՛ք նրա առաջ, երկրպագեցէ՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում,
30թող ամբողջ երկիրը վախենայ նրանից, թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի։
31Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ, թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց։
32Ծովն իր պարունակութեամբ, լիութեամբ թող մռնչի, թող ցնծան ծառերն անտառի եւ դրա մէջ եղած ամէն ինչ.
33թող ուրախ լինեն ողջ ծառերն անտառի, քանզի Տէրն է եկել դատելու երկիրը։
34Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը։
35Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը եւ
36Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն։ Եւ նրանք օրհնաբանեցին
37Դաւիթն այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առջեւ թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրեայ ծառայութիւնը շարունակ
38Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Աբդոդոմը Իդիթունի որդին էր, իսկ Օսէէն դռնապանն էր։
39Սադոկ քահանային ու նրա քահանայ եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջեւ Գաբաւոնում գտնուող Բամայում,
40որպէսզի ամէն առաւօտ եւ երեկոյ Տիրոջը ողջակէզներ մատուցեն ողջակէզների զոհասեղանի վրայ եւ ըստ ամենայնի կատարեն այն,
41Սադոկի հետ էին Եմանն ու Իդիթունը, ինչպէս նաեւ միւս ընտրեալները, որ օրհնեն Տիրոջը, քանզի յաւիտենական է նրա
42Նրանք ունէին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթունի որդիները դռան պահապաններն
43Ամբողջ ժողովուրդը ցրուեց, ամէն մէկը գնաց իր տունը, Դաւիթն էլ եկաւ, որ օրհնի իր տունը։