1Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների
2Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝
3Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել։
4Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ։ Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն
5Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ։
6Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ։
7Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել,
8Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա
9մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու
10Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը։
11Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ։
12Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները
13Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ
14Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին։