1 Samuel 4
1 Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի
2 Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։
3 Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ։ Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր
4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի
5 Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց։
6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։
7 Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են
8 Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից։ Սրանք
9 Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ
10 Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը։ Շատ մեծ կոտորած եղաւ, եւ
11 Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին։
12 Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել։
13 Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու
14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին։
15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս
16 Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է
17 Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու
18 Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու
19 Հեղիի հարսը՝ Փենեէսի կինը, յղի էր, ծննդաբերելու օրերը մօտ էին, եւ երբ Աստծու տապանակի գերուելու եւ իր սկեսրայրի ու
20 Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանզի տղայ ծնեցիր»։ Նա պատասխան չտուեց եւ
21 Աստծու տապանակի, սկեսրայրի եւ իր ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ քաբոթ»՝
22 ասելով. «Իսրայէլի փառքը վերացաւ», որովհետեւ Տիրոջ տապանակը գերուեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։