Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 24

:
Armenian - AE1994
1 Դաւիթը գնաց ու բնակուեց Գադդայի կիրճերում։
2 Երբ Սաւուղը վերադարձաւ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. «Ահաւասիկ Դաւիթը Գադդայի անապատում է»։
3 Իր հետ վերցնելով ամբողջ Իսրայէլից հաւաքուած երեք հազար ընտիր մարդկանց՝ Սաւուղը գնաց փնտռելու Դաւթին ու նրա մարդկանց
4 Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհի վրայ, ուր մի քարայր կար։ Սաւուղը մտաւ այնտեղ հանգստանալու։ Դաւիթն ու նրա
5 Նրանք Դաւթին ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է, թէ՝ «Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ»։ Նրան
6 Դրանից յետոյ Դաւիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։
7 Դաւիթն իր մարդկանց ասաց. «Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու
8 Դաւիթն այս խօսքերով համոզեց իր մարդկանց ու թոյլ չտուեց, որ Սաւուղի վրայ յարձակուեն ու սպանեն։ Սաւուղը դուրս եկաւ
9 Դաւիթը նրանից յետոյ վեր կացաւ, դուրս եկաւ քարայրից եւ աղաղակեց նրա յետեւից՝ ասելով. «Իմ տէ՛ր արքայ»։ Սաւուղը յետ
10 Դաւիթն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ես մարդկանց խօսքին հաւատում, որ ասում են, թէ՝ «Դաւիթը քեզ սպանել է ուզում»։
11 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել,
12 Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու
13 Թող Տէրը դատ անի իմ ու քո միջեւ եւ իմ վրէժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ։
14 Ինչպէս հին առակն է ասում՝ «Անօրէն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ»։
15 Արդ, ո՞ւմ յետեւից ես ընկել, ո՜վ Իսրայէլի արքայ, եւ ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի յետեւի՞ց ես ընկել։
16 Թող Տէրը դատաւոր ու իրաւարար լինի իմ եւ քո միջեւ։ Թող Տէրը տեսնի ու դատի եւ ինձ արդարութիւն անի»։
17 Երբ Դաւիթն աւարտեց Սաւուղին ուղղուած այս խօսքերը, Սաւուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ»։ Եւ Սաւուղն իր
18 Սաւուղն ասաց Դաւթին. «Դու աւելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
19 Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել. թէ ինչպէս Տէրն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
20 Եթէ մէկն իր թշնամուն նեղութեան մէջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնայ իր ճանապարհը, ինչպէս դու արեցիր
21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կը թագաւորես, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքում հաստատ կը մնայ։
22 Ուրեմն, երդուի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից յետոյ իմ սերունդը չես վերացնի եւ իմ անունը չես արատաւորի իմ հօր
23 Եւ Դաւիթը երդուեց Սաւուղին։ Սաւուղը գնաց իր տեղը, իսկ Դաւիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։