1 Kings 9
1 Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել,
2 Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում։
3 Տէրը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր
4 Եթէ դու քո հայր Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի
5 ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ «Քո տոհմից
6 Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու
7 Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կը գցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կը
8 Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ «Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն
9 ապա նրան պիտի պատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից,
10 Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը,
11 Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, ոսկի եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն
12 Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։
13 Նա ասաց. «Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել»։ Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց։ Դրանք մինչեւ այսօր էլ
14 Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան տաղանդ ոսկի բերեց։
15 Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ
16 որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում։ Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել
17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը,
18 Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում,
19 իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ
20 Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից,
21 Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր։
22 Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր
23 Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին։
24 Փարաւոնի դուստրը Դաւթի քաղաքից դուրս գալով՝ եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ
25 Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր
26 Եդոմի երկրում, Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնդաբերում Սողոմոն արքան նաւեր պատրաստեց,
27 իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով։
28 Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան տաղանդ ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային։