Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 7

:
Armenian - AE1994
1 Սողոմոնն իր տունը տասներեք տարի կառուցեց եւ ամբողջովին աւարտեց այն։
2 Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ունէր հարիւր կանգուն երկարութիւն, յիսուն կանգուն լայնութիւն եւ երեսուն
3 Նաեւ կառուցեց մի յարկ սիւների վրայ։ Կառոյցը քառասունհինգ սիւն ունէր. ամէն մի շարքի վրայ տասնհինգ սիւն։
4 Երեք պատուարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դէմ առ դէմ։
5 Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատուարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։
6 Նա յիսուն կանգուն երկարութեամբ ու երեսուն կանգուն լայնութեամբ սիւնազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացուած
7 Նա կառուցեց նաեւ կամարակապ գահասրահ եւ դատաստան էր անում այդ կամարակապ ատեանում։ Այդ յարկը յատակից մինչեւ ձեղուն
8 Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ։ Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն
9 Ամէն ինչ շինուած էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչեւ առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցուած ըստ իրենց
10 Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունէին տասը եւ ութ կանգուն երկարութիւն,
11 իսկ վերեւի մասը կառուցել էր նոյն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատուած էին եղեւնափայտով։
12 Մեծ սրահը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր եւ երեսապատուած եղեւնափայտով։ Տիրոջ տան սրահը՝ Տիրոջ տան ներքին
13 Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տուեց Տիւրոսից։
14 Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տիւրոսցի էր, պղնձի վարպետ եւ ամէն տեսակ պղնձի գործերի մէջ մեծ
15 պատրաստեց տան կամարակապ սրահի երկու ձուլածոյ սիւները՝ ամէն մի սիւնի բարձրութիւնը տասնութ կանգուն, իսկ սիւների
16 Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ, նրանց գլխին։ Մի խոյակի բարձրութիւնը հինգ
17 Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց խոյակը ծածկելու համար։
18 Վանդակակերպ երկու ցանց էլ պատրաստեց երկրորդ խոյակը զարդարանքով ծածկելու համար։ Նա երկու սիւների համար պատրաստեց
19 Սիւնի գլխին գտնուող երկրորդ խոյակի վրայ, կամարի մօտ դրեց մի պսակ, որն ունէր չորս կանգուն երկարութիւն, եւ վրան
20 Երկու սիւների խոյակների վերեւից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարուած երկու հարիւր նռնաձեւ
21 Նա սիւներ կանգնեցրեց տաճարի սրահում։ Մի սիւն կանգնեցրեց ու այն անուանեց Յաքում. երկրորդ սիւնը կանգնեցրեց ու անունը
22 Սիւների գլխին շուշանաձեւ զարդեր քանդակեց։ Այսպիսով աւարտուեցին սիւների հետ կապուած աշխատանքները։
23 Նա պատրաստեց նաեւ մի ձուլածոյ աւազան, որի երկարութիւնը մի ծայրից մինչեւ միւս ծայրը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։
24 Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա
25 Ձուլածոյ աւազանը դրուած էր տասներկու եզների վրայ. երեքը դէպի հիւսիս էին նայում, երեքը՝ դէպի ծով, երեքը՝ դէպի հարաւ,
26 Աւազանի պղնձի հաստութիւնը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրայ ծաղկած շուշան էր քանդակուած։
27 Նա պղնձէ տասը պատուանդաններ շինեց. մէկ պատուանդանի երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ չորս կանգուն,
28 Պատուանդաններն այսպիսի կառուցուածք ունէին. փոսիկները յաջորդում էին միմեանց, եւ դրանց միջեւ ելուստներ կային։
29 Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած
30 Ամէն մի պատուանդան պղնձէ չորս անիւ ու պղնձէ սռնի ունէր, եւ չորս անկիւններին, աւազանի տակ, մարդու ուսի նմանութիւն
31 Դրա բերանը ներքին խոյակից մինչեւ վեր մէկ կանգուն էր. այդ բերանը խարսխի պէս կլոր էր ու մէկուկէս կանգուն լայնութիւն
32 Սռնիով իրար միացուած չորս անիւներն ամրացուած էին աւազանի տակից, իսկ անիւներն էլ ամրացուած էին պատուանդանին։ Ամէն մի
33 Անիւները սարքուած էին կառքի անիւների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը եւ ամէն ինչը ձուլածոյ էին։
34 Ամէն մի պատուանդանի չորս անկիւններն ունէին չորս ելուստներ, եւ ելուստները պարանոցի հետ միաձոյլ էին։
35 Պատուանդանի վերեւում կէս կանգուն բարձրութեամբ կար բոլորակ մի պսակ, եւ պատուանդանի գլխի վերեւում գտնուող դրա
36 Դրա բռնակների ու խորշերի վրայ քանդակեց ներսի կողմից շուրջանակի միմեանց դիմաց կանգնած քերովբէներ, առիւծներ ու
37 Այս նոյն օրինակով սարքեց բոլոր տասը պատուանդանները. բոլորը նոյն ձեւը, նոյն չափն ու նոյն զարդերն ունէին։
38 Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր։ Ամէն մի
39 Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց
40 Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր։ Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր
41 երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի
42 երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին
43 Նաեւ տասը պատուանդաններ ու պատուանդանների վրայ դրուած տասը տաշտեր,
44 մէկ աւազան ու աւազանի տակ ամրացուած տասներկու պղնձաձոյլ եզներ,
45 կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ, կոնքեր եւ ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Տիրոջ համար Սողոմոն
46 Արքան դրանք ձուլել էր տուել կաւային թանձր հողի մէջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջեւ ընկած Յորդանան գետի ափին։
47 Սողոմոն արքան այդպէս տեղում թողեց ամբողջ այդ իրերը, քանզի թուով չափազանց շատ էին դրանք, եւ օգտագործուած պղնձին չափ
48 Սողոմոն արքան պատրաստել տուեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհարանն ու ոսկէ սեղանը, որի վրայ մատուցւում էր
49 մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում,
50 Ոսկուց էին ներքնատան՝ սրբութիւնների սրբութեան դռներն ու տաճարի տան դռները։
51 Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եւ Սողոմոն արքան տարաւ իր