Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 4

:
Armenian - AE1994
1 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ,
2 ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ,
3 Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ,
4 Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ,
5 Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ,
6 Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
7 Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր
8 Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լերան վրայ,
9 Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան,
10 Եսդի որդին՝ Արաբոթում։ Սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը։
11 Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր։
12 Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է, Եզրայէլից ներքեւ, եւ տարածւում է
13 Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը
14 Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում,
15 Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել։
16 Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում։
17 Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում։
18 Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում։
19 Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում։ Նաբիփը՝ Յուդայի
20 Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում։
21 Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները։ Բերում էին ընծաներ ու
22 Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր,
23 տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ
24 քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր
25 Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու
26 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ։
27 Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։
28 Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի, այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ
29 Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստնութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ։
30 Սողոմոնի իմաստնութունը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։
31 Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու
32 Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է։
33 Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու
34 Բոլոր կողմերից, նրա իմաստնութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի