1 Kings 21
1 Այս դէպքերից յետոյ այսպիսի մի բան պատահեց. յեզրայէլացի Նաբոթը մի այգի ունէր Սամարիայի Աքաաբ արքայի կալի մօտ։
2 Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է։ Դրա փոխարէն
3 Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»։
4 Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի
5 Նրա մօտ եկաւ կինը՝ Յեզաբէլը, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովուած, եւ հաց չես ուտում»։
6 Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի. «Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ
7 Նրա կին Յեզաբէլն ասաց. «Դու այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վրայ։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափուի՛ր, եւ ես
8 Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով եւ հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք
9 Հրովարտակում այսպէս էր գրուած. «Ծո՛մ պահեցէք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում նստեցրէ՛ք,
10 իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրէն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թէ՝ «Դու օրհնեցիր Աստծուն ու արքային», եւ
11 Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատները արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ նրանց ուղարկած
12 Ծոմապահութիւն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում,
13 եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝
14 Լուր ուղարկեցին Յեզաբէլին, թէ՝ «Նաբոթը քարկոծուելով մեռաւ»։
15 Երբ Յեզաբէլը լսեց, որ Նաբոթը քարկոծուել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր յեզրայէլացի Նաբոթի այգին, որը
16 Երբ Աքաաբը լսեց, թէ յեզրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագաւ։ Դրանից յետոյ Աքաաբը եկաւ ու
17 Տէրը խօսելով թեզբացի Եղիայի հետ՝ ասաց.
18 «Վեր կաց գնա՛ Իսրայէլի Աքաաբ արքայի մօտ, Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։
19 Կը խօսես նրա հետ ու կ՚ասես. այսպէս է ասում Տէրը. «Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցուածքը, ապա դրա համար
20 Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտայ, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ
21 Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են
22 Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման եւ Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետեւ դու բարկացրիր ինձ եւ
23 Տէրը Յեզաբէլի մասին ասաց. «Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ»։
24 Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են
25 Իզուր ամբարտաւանացաւ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ։ Նրան իր կինը՝ Յեզաբէլը յիմարացրեց։
26 Նա կուռքեր պաշտելով՝ անօրէն դարձաւ, արեց այն ամէնը, որ ամորհացին էր արել, որին Տէրը հալածել էր իսրայէլացիների
27 Այս խօսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջեւ, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագաւ իր մարմնի վրայ եւ ծոմ
28 Տէրը Աքաաբի մասին ասաց իր ծառայ Եղիային.
29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջեւ։ Եւ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանութեան օրօք, այլ նրա