1 Kings 20
1 Ադերի որդին՝ ասորիների արքան հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց
2 Նա սուրհանդակներ ուղարկելով քաղաք, Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ՝
3 ասաց նրան. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են»։
4 Իսրայէլի արքան պատասխան տալով՝ ասաց. «Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը»։
5 Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո
6 Արդ, վաղն այս ժամին կ՚ուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները եւ ինչ որ իրենց աչքերին
7 Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. «Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր
8 Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ լինիր»։
9 Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տէր արքային ասացէ՛ք. «Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո
10 Ադերի որդին նրա մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ
11 Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»։
12 Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին.
13 Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա
14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարէն ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Գաւառների իշխանների ծառաների միջոցով»։ Աքաաբը
15 Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են։ Ապա հաշուեց ամբողջ
16 Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում։
17 Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին.
18 Ադերի որդին ասաց նրանց. «Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել,
19 Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը,
20 եւ ամէն մէկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց։ Ասորիների արքան՝
21 Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց։
22 Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. «Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի
23 Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով
24 Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր։
25 Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց
26 Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ։
27 Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ։ Իսրայէլացիները
28 Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների
29 Նրանք, ճակատ կազմած, եօթը օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթներորդ օրը պատերազմը բորբոքուեց։ Իսրայէլացիները մէկ օրում
30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթը հազար ասորիների վրայ։ Ադերի որդին
31 Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են։ Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր
32 Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. «Քո ծառան՝ Ադերի որդին,
33 Նրա մարդիկ այս յաջող առիթից օգտուելով՝ նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝
34 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես
35 Մարգարէների որդիներից մէկը Տիրոջ խօսքին անսալով՝ ասաց իր ընկերոջը. «Հարուածի՛ր ինձ»։ Մարդը, սակայն, չուզեց
36 Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կը բզկտի»։ Երբ սա հեռացաւ
37 Նա մի ուրիշ մարդու հանդիպելով՝ ասաց. «Հարուածի՛ր ինձ»։ Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան։
38 Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը։
39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով
40 Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար»։ Իսրայէլի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դաւ է,
41 Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր։
42 Մարգարէն ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով
43 Իսրայէլի արքան գնաց իր տունը, Սամարիա, տխուր ու հուսահատ։