1 Kings 11
1 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի,
2 եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէք նրանց հետ, նրանք
3 Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։
4 Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր
5 Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին։
6 Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր հայր Դաւիթը։
7 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լերան վրայ մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ
8 Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստուածների համար. նրա կանայք խունկ էին ծխում եւ իրենց կուռքերին
9 Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել
10 ու պատուիրել էր նրան, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուածը
11 Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կը
12 Բայց, յանուն քո հայր Դաւթի, քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը։
13 Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ, յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի, մէ՛կ ցեղ կը յանձնեմ քո
14 Եւ Տէրը մի թշնամի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին։
15 Երբ Դաւիթը կոտորում էր Եդոմը, զօրագլուխ Յովաբը գնացել էր սպանուածներին թաղելու եւ կոտորելու Եդոմի բոլոր արու
16 Յովաբը եւ բոլոր իսրայէլացիները վեց ամիս մնացին Եդոմում, մինչեւ որ կոտորեցին եդոմացի բոլոր արու ծնունդներին։
17 Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։
18 Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքայ
19 Ադերը փարաւոնի առաջ մեծ շնորհ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։
20 Թեկեմինայի քոյրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարաւոնի որդիների հետ եւ
21 Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, թէ Դաւիթը վախճանուել է, եւ թէ զօրագլուխ Յովաբը մահացել է, ասաց փարաւոնին. «Արձակի՛ր ինձ,
22 Փարաւոնն ասաց Ադերին. «Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայմա՛ն արձակիր
23 Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից։
24 Երբ Դաւիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մօտ մարդիկ էին հաւաքուել, եւ նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս
25 եւ Իսրայէլի թշնամին դարձաւ Սողոմոնի թագաւորութեան ամբողջ ընթացքում։ Խժդժութիւններ անելուց բացի, Ադերը ոխ ունէր
26 Իր արքայի դէմ ձեռք բարձրացրեց նաեւ Սարիրայում ապրող եփրաթացի Նաբադի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի
27 Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը։
28 Յերոբովամը մի քաջարի մարդ էր, եւ երբ Սողոմոնը տեսաւ, որ նա գործունեայ երիտասարդ է, նրան նշանակեց Յովսէփի տան
29 Այդ ժամանակ էր, որ Յերոբովամը ելաւ Երուսաղէմից, եւ ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարէն ու ճանապարհից մի
30 Աքիան իր նոր զգեստը բռնեց ու պատառոտեց տասներկու կտոր անելով։
31 Նա ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. «Ահա ես Սողոմոնի
32 իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին
33 որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք
34 Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից (որպէսզի իր թագաւորութեան բոլոր օրերում հակառակութեամբ հատուցեմ իր
35 Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ,
36 իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն
37 Ես քեզ եմ ընտրում, դու կը թագաւորես այն ամենի վրայ, որ քո սիրտը կը կամենայ, թագաւոր կը լինես Իսրայէլի վրայ։
38 Եթէ պահես այն ամէնն, ինչ քեզ պատուիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետեւես իմ
39 եւ քեզ կը յանձնեմ Իսրայէլը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դաւթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ»։
40 Սողոմոնը ուզում էր սպանել Յերոբովամին, բայց Յերոբովամը փախաւ-գնաց Եգիպտոս, եգիպտացիների Սաւսակիմ արքայի մօտ եւ մնաց
41 Սողոմոնի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել է, նրա իմաստնութիւնները չէ՞ որ գրի են առնուած Սողոմոնի գործերի
42 Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի։
43 Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը։