1 Corinthians 8
1 Իսկ այժմ, կուռքերին արուած զոհերի մասին: Ոմանք ասում են՝ այդ մասին մենք անհրաժեշտը գիտենք. գիտութիւնը հպարտացնում
2 Եթէ մէկը կարծում է, թէ բան գիտէ, դեռ չգիտէ իսկ ինչպէս պէտք է գիտենալ:
3 Բայց ով սիրում է Աստծուն, նա ճանաչուած է նրանից:
4 Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհ արուածները ուտելուն, գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են. որովհետեւ չկայ
5 թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում
6 Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր
7 Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ: Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած
8 Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք
9 Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար:
10 Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է
11 Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով:
12 Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք:
13 Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ: