Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 3

:
Armenian - AA1896
1 Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չգտայ։
2 Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. նորան որոնեցի բայց չգտայ։
3 Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։
4 Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. նորան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։
5 Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
6 Ո՞վ է սա որ վերա է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7 Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։
8 Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։
9 Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։
10 Նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։
11 Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։