Psalms 94AA1896

1Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։

2Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։

3Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կպարծենան։

4Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։

5Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։

6Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. եւ որբերին կոտորում են.

7Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։

8Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կհասկնաք։

9Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ։

10Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։

11Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։

12Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.

13Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։

14Որովհետեւ տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։

15Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. եւ նորա ետեւից կգնան բոլոր սրտով ուղիղները։

16Ո՞վ վեր կկենայ ինձ հետ չարերի դէմ. ո՞վ ինձ հետ կկանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։

17Եթէ Տէրն օգնութիւն չլինէր ինձ, քիչ կմնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։

18Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։

19Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։

20Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։

21Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։

22Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։

23Եւ նա նորանց կհատուցանէ իրանց անօրէնութեան պէս. եւ իրանց չարութիւնովը կջնջէ նորանց. մեր Տէր Աստուածը կջնջէ նորանց։

Choose Translation

Switch translation for Psalms 94.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.