1Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
2Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։
3Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։
4Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։
5Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. այն նետիցը որ թռչում է ցերեկը։
6Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։
7Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։
8Միայն քո աչքերովը կնայիս, եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։
9Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.
10Քեզ չար բան չի հասնիլ. եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։
11Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։
12Նորանք ձեռների վերայ կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։
13Առիւծների եւ իժերի վերայ կգնաս. առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։
14Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կփրկեմ նորան. ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։
15Նա կկանչէ դէպի ինձ՝ եւ ես կլսեմ նորան. ես նորա հետ կլինիմ նեղութեան մէջ. կապրեցնեմ նորան եւ փառաւոր կանեմ նորան։
16Երկայն օրերով կկշտացնեմ նորան. եւ իմ փրկութիւնը ցոյց կտամ նորան։