Psalms 89AA1896

1Յաւիտեան կօրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կպատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։

2Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը։

3Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։

4Մինչեւ յաւիտեան կհաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կհիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)

5Եւ երկինքը կփառաւորեն քո հրաշքները, Տէր. եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։

6Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։

7Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։

8Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր Տէր. եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։

9Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։

10Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։

11Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։

12Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։

13Քո է ուժեղ բազուկը. քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։

14Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.

15Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կգնան։

16Քո անունովն ամեն օր կցնծան, եւ քո արդարութիւնովը կբարձրանան։

17Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. եւ քո հաճութիւնովը կբարձրանայ մեր եղջիւրը։

18Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։

19Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։

20Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.

21Որ իմ ձեռքը կհաստատէ նորան, եւ բազուկս կզօրացնէ նորան։

22Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։

23Բայց ես կփշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կզարկեմ նորա ատողներին։

24Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կլինի, եւ իմ անունովը կբարձրանայ նորա եղջիւրը։

25Եւ նորա ձեռքը կդնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։

26Նա դէպի ինձ կկանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ։

27Եւ ես առաջինեկ կդնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած.

28Յաւիտեան կպահեմ նորա համար իմ ողորմութիւնը. եւ իմ ուխտը հաւատարիմ կլինի նորա հետ։

29Եւ ես յաւիտեան կհաստատեմ նորա զաւակին. եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։

30Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չգնան,

31Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չպահեն.

32Ապա գաւազանով կպատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։

33Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։

34Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։

35Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։

36Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին։

37Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)

38Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։

39Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր։

40Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։

41Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։

42Նորա նեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։

43Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չհաստատեցիր նորան։

44Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր։

45Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)

46Տէր, մինչեւ ե՞րբ կթագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կբորբոքուի՞։

47Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։

48Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չտեսնէ. եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)

49Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը։

50Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.

51Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։

52Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։

Choose Translation

Switch translation for Psalms 89.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.