Psalms 83
1 Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։
2 Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։
3 Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։
4 Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չլինին. եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը։
5 Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։
6 Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
7 Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։
8 Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)
9 Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։
10 Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։
11 Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։
12 Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։
13 Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։
14 Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
15 Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։
16 Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։
17 Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
18 Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։