1Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։
2Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
3Փող փչեցէք ամսի գլխումը. լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։
4Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։
5Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չգիտէի։
6Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը։
7Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)
8Լսիր, իմ ժողովուրդ, եւ կվկայեմ քեզ. ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։
9Օտար Աստուած չլինի քո միջումը. եւ երկրպագութիւն չանես օտար Աստուծոյ։
10Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կլեցնեմ դորան։
11Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չհաւանեց ինձ։
12Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։
13Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,
14Շուտով կխոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կդարձնէի նորանց նեղացնողների դէմ։
15Տիրոջն ատողները կխոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կլինէր։
16Նա կկերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կկշտացնէի քեզ մեղրով։