Psalms 76AA1896

1Աստուած յայտնի է Յուդայի մէջ. նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։

2Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.

3Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)

4Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։

5Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը չգտան իրանց ձեռքերը։

6Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։

7Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։

8Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,

9Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)

10Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կդառնայ. աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կկապես։

11Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։

12Որ նա կոտրում է իշխանների հոգին. եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։

Choose Translation

Switch translation for Psalms 76.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.