Psalms 67AA1896

1Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)

2Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։

3Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։

4Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)

5Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։

6Երկիրն իր պտուղը տուաւ. թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։

7Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։

Choose Translation

Switch translation for Psalms 67.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.