Psalms 38AA1896

1Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։

3Չկայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չկայ իմ մեղքի համար։

4Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։

5Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։

6Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։

7Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չկայ իմ մարմնումը։

8Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։

9Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։

10Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։

11Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։

12Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։

13Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։

14Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չկայ։

15Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. դու պատասխան կտաս, ով Տէր՝ իմ Աստուած։

16Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։

17Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. եւ իմ ցաւը միշտ առաջս է։

18Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. եւ տրտմում եմ իմ մեղքի համար։

19Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. եւ ինձ զուր ատողները շատ են։

20Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։

21Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։

22Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։

Choose Translation

Switch translation for Psalms 38.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.