Psalms 27AA1896

1Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։

2Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։

3Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կյուսամ։

4Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. եւ այն շատ կփափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։

5Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։

6Եւ հիմա իմ գլուխը կբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կմատուցանեմ, կերգեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։

7Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։

8Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։

9Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։

10Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։

11Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։

12Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։

13Իսկ թէ որ ես հաստատ չհաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կտեսնեմ կենդանեաց երկրումը։ …

14Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը։

Choose Translation

Switch translation for Psalms 27.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.