Psalms 25AA1896

1Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

2Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վերայ։

3Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։

4Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։

5Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր։

6Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։

7Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։

8Բարի եւ ուղիղ է Տէրը. սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։

9Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։

10Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։

11Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։

12Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։

13Նորա անձը բարութեան մէջ կբնակուի. եւ նորա սերունդը երկիրը կժառանգէ։

14Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։

15Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կհանէ իմ ոտքերը որոգայթից։

16Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։

17Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը։

18Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։

19Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։

20Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. թող չամաչեմ. որովհետեւ քեզ եմ յուսացած։

21Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. որովհետեւ քեզ եմ սպասում։

22Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։

Choose Translation

Switch translation for Psalms 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.