Psalms 20AA1896

1Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ։

2Նա քեզ օգնութիւն ուղարկէ սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը։

3Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)

4Նա տայ քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները։

5Թող ցնծանք քո փրկութիւնովը. եւ դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները։

6Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։

7Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կյիշենք։

8Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։

9Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։

Choose Translation

Switch translation for Psalms 20.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.