Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 149

:
Armenian - AA1896
1 Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
2 Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։
3 Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
4 Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
5 Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
6 Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
7 Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
8 Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
9 Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։