1Աղէ օրհնեցէք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաները, որ Տիրոջ տանը կանգնում էք գիշերները։2Ձեր ձեռքերը բարձրացրէք դէպի սրբութիւնը եւ օրհնեցէք Տիրոջը։3Տէրը օրհնէ քեզ Սիօնիցը, նա՝ որ երկինքն ու երկիրս արաւ։