Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 132

:
Armenian - AA1896
1 Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.
2 Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,
3 Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.
4 Թէ աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,
5 Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։
6 Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը։
7 Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։
8 Վեր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը։
9 Քո քահանաները թող արդարութիւն հագնեն. եւ քո սուրբերը ցնծան։
10 Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։
11 Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կնստեցնեմ քո աթոռի վերայ։
12 Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կսովորեցնեմ նորանց. ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կնստեն քո աթոռի վերայ։
13 Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.
14 Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կբնակուեմ. որովհետեւ սորան հաւանեցի։
15 Նորա կերակուրն օրհնելով կօրհնեմ, եւ նորա աղքատները կկշտացնեմ հացով։
16 Եւ նորա քահանաներին փրկութիւն կհագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կցնծան։
17 Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կբուսցնեմ. եւ ճրագ կպատրաստեմ իմ օծեալի համար։
18 Նորա թշնամիներին ամօթ կհագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կծաղկի։