1Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։
2Ով Տէր, լսիր իմ ձայնին. թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։
3Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կկենայ, Տէր։
4Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։
5Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։
6Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։
7Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։
8Եւ նա կփրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։