Psalms 13AA1896

1Ով Տէր, մինչեւ ե՞րբ կմոռնաս ինձ իսպառ. {} մինչեւ ե՞րբ կթագցնես քո երեսն ինձանից։

2Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։

3Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չննջեմ.

4Որ իմ թշնամին չասէ թէ Ես յաղթեցի նորան. եւ իմ նեղացնողները չցնծան, որ տեղիցս շարժուեցայ։

5Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ։

Choose Translation

Switch translation for Psalms 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.