1Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կլինինք։
2Այն ժամանակ մեր բերանը կլեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. այն ժամանակ կասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։
3Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։
4Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուները հարաւի երկրումը։
5Արտասուքով ցանողները ցնծութիւնով կհնձեն։
6Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։