Psalms 114AA1896

1Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,

2Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։

3Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։

4Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. եւ բլուրները գառների պէս։

5Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։

6Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. ով բլուրներ, գառների պէս։

7Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։

8Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։

Choose Translation

Switch translation for Psalms 114.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.