1Տիրոջը յուսացայ, էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։
2Որովհետեւ ահա ամբարիշտներն աղեղ են լարում, և իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։
3Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։
4Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։
5Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։
6Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կտեղայ, եւ նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի։
7Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում. ուղիղները կտեսնեն նորա երեսը։