1Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2Իմաստութիւնով կգնամ կատարելութեան ճանապարհում. ե՞րբ կգաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կգնամ իմ տան մէջ։
3Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. նա ինձ չմօտենայ։
4Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
5Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կծառայէ ինձ։
7Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8Առաւօտանց կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։