Proverbs 16AA1896

1Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։

2Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։

3Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կհաստատուին քո խորհուրդները։

4Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։

5Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։

6Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կքաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կհեռանայ չարիցը։

7Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կհաշտեցնէ նորա հետ։

8Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։

9Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը տէրն է հաստատում։

10Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չսխալուի նորա բերանը դատաստանում։

11Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։

12Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կհաստատուի։

13Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կսիրեն։

14Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կմեղմացնէ։

15Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։

16Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։

17Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կլինի։

18Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։

19Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։

20Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։

21Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կաւելացնէ։

22Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։

23Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։

24Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։

25Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։

26Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։

27Անպիտան մարդը չարութիւն կփորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։

28Խոտորնակ մարդը կռիւ կհնարէ, եւ քսուն մտերիմներին կբաժանէ։

29Անօրէն մարդը կխաբէ իր ընկերին, եւ նորան կտանէ չար ճանապարհով։

30Կխփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։

31Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կգտնուի։

32Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։

33Ծոցն է գցվում վիճակը, բայց տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։

Choose Translation

Switch translation for Proverbs 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.