Philippians 3AA1896

1Այսուհետեւ, իմ եղբարք, ուրախ եղէք Տէրումը, միեւնոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է։

2Զգոյշ կացէք շներիցը. զգոյշ կացէք չար մշակներիցը. զգոյշ կացէք կրճատութիւնիցը։

3Վասնզի մենք ենք թլփատութիւնը, որ հոգով պաշտում ենք Աստուծուն, եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չունինք։

4Թէեւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։

5Ութ օրուայ թլփատուած, Իսրայէլի ազգիցը, Բենիամինի ցեղիցը, Եբրայեցի Եբրայեցիներից, օրէնքի կողմանէ Փարիսեցի,

6Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։

7Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։

8Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ,

9Եւ նորանում գտնուիմ. եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով.

10Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով.

11Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։

12Ոչ իբր արդէն բռնած լինեմ, կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։

13Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։

14Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։

15Արդ որոնքս կատարեալ ենք, այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կյայտնէ ձեզ։

16Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք։

17Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին ինչպէս մեզ օրինակ ունիք։

18Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են.

19Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում։

20Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.

21Որ կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։

Choose Translation

Switch translation for Philippians 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.