Numbers 17AA1896

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ առ նորանցից իրանց հայրերի տների համեմատ մէկ մէկ գաւազան՝ այսինքն իրանց հայրերի տների բոլոր իշխաններից տասնեւերկու գաւազան. Ամեն մարդի անունը իր գաւազանի վերայ գրիր։

3Եւ Ահարօնի անունը գրիր Ղեւիի գաւազանի վերայ. Որովհետեւ նորանց հայրերի տան իշխանի համար մէկ գաւազան պիտի լինի.

4Եւ նորանց դնես ժողովքի խորանումը վկայութիւնի առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։

5Եւ կլինի այն մարդի գաւազանը, որին որ ես ընտրել եմ, կծաղկէ, եւ ես կդադարեցնեմ ինձանից Իսրայէլի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վերայ։

6Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ, եւ նորանց բոլոր իշխաններն իրանց հայրերի տների համեմատ՝ տասնեւերկու գաւազան տուին նորան, ամեն մէկ իշխանի համար մէկ մէկ գաւազան, եւ Ահարօնի գաւազանը նորանց գաւազանների միջումն էր։

7Եւ Մովսէսը դրաւ գաւազանները Եհովայի առաջին վկայութեան խորանումը։

8Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը վկայութեան խորանը մտաւ. Եւ ահա Ղեւիի տան կողմից տրուած Ահարօնի գաւազանը ծաղկել էր, եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։

9Եւ Մովսէսը բոլոր գաւազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայէլի բոլոր որդկանց առաջը եւ նորանք տեսան. Եւ ամեն մէկն իր գաւազանն առաւ։

10Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ետ դարձրու Ահարօնի գաւազանը վկայութիւնի առաջին որ ապստամբների համար իբրև նշան պահուի, եւ նորանց տրտունջը ինձանից վեր առնես որ չմեռնեն։

11Եւ Մովսէսն արաւ ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր, այնպէս արաւ։

12Եւ Իսրայէլի որդիքը խօսեցին Մովսէսի հետ ասելով. Ահա մեռնում ենք, կորչում ենք. Մենք ամենքս կորչում ենք.

13Ամեն ով որ Եհովայի խորանին մօտենայ՝ մեռնում է. Միթէ ամենքս էլ մեռնե՞նք։

Choose Translation

Switch translation for Numbers 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.