Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Micah 6

:
Armenian - AA1896
1 Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը։
2 Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ։
3 Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ։
4 Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին։
5 Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. որպէս զի գիտենաս Տիրոջ արդար գործերը։
6 Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։
7 Մի՞թէ Տէրը կ'հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի. արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։
8 Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։
9 Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վճռողին։
10 Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուաղած արդու՝ որ անիծեալ է։
11 Մի՞թէ ես մաքուր կ'համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին։
12 Որի հարուստները լիքն են զրկանքով, եւ նորա բնակիչները սուտ են խօսում. եւ նորանց բերանումը նենգաւոր լեզու կայ։
13 Ուրեմն ես էլ հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով։
14 Դու պիտի ուտես, ու չ'կշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. եւ դու կքարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ։
15 Դու պիտի սերմես, բայց չ'հնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց իւղով չ'օծուիս. Եւ քաղցու՝ բայց գինի պիտի չ'խմես։
16 Եւ պահվում են Ամրիի հրամանները, եւ Աքաաբի տան բոլոր գործերը, եւ դուք գնում էք նորանց խրատներովը, որպէս զի քեզ ամայի անեմ, եւ նորա բնակիչները սուլելու առարկայ. եւ դուք պիտի կրէք իմ ժողովրդի նախատինքը։