Matthew 3AA1896

1Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը,

2Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։

3Որովհետեւ սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները։

4Եւ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, եւ կաշիէ գօտի իր մեջքին, եւ նորա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։

5Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը եւ բոլոր Հրէաստանը եւ Յորդանանի բոլոր կողմերը։

6Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից՝ իրանց մեղքերը խոստովանելով։

7Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից եւ Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զաւակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։

8Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։

9Եւ մի կարծէք ասել ձեր միջումը․ Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։

10Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կկտրուի ու կրակի մէջ կգցուի։

11Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։

12Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կսրբէ իր կալը եւ իր ցորենը կհաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կայրէ անանցանելի կրակով։

13Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու։

14Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս։

15Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք։ Այն ժամանակը թոյլ տուաւ նորան։

16Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։

17Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի։

Choose Translation

Switch translation for Matthew 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.