Matthew 25AA1896

1Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։

2Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։

3Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։

4Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։

5Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։

6Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։

7Այն ժամանակ ամեն կոյսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։

8Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։

9Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Միգուցէ մեզ ու ձեզ բաւական չլինի. բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։

10Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։

11Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։

12Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։

13Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կգայ։]

14Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։

15Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։

16Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։

17Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։

18Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։

19Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։

20Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։

21Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

22Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։

23Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։

24Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես ուր որ չսերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չփռեցիր։

25Եւ վախենալով գնացի՝ թաքցրի քո քանքարը գետնի մէջ. ահա քոնը առ։

26Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չփռեցի։

27Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կգայի տոկոսով կառնէի իմը։

28Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։

29Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ, բայց նա որ չունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կառնուի։

30Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։

31Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կգայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վերայ.

32Եւ ամեն ազգերը կժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կբաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.

33Եւ ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։

34Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։

35Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.

36Մերկ էի, եւ հագցրիք ինձ. հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։

37Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան եւ կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։

38Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։

39Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։

40Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։

41Այն ժամանակ կասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։

42Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չտուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չխմեցրիք։

43Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չառաք, մերկ՝ եւ ինձ չհագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չայցելեցիք։

44Այն ժամանակ նորանք էլ կպատասխանեն եւ կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չարինք։

45Այն ժամանակ կպատասխանէ նորանց եւ կասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չարիք, ինձ էլ չարիք։

46Եւ սորանք կգնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։

Choose Translation

Switch translation for Matthew 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.